Արդшր կլինի, չէ, որ hիմա էլ զենքը պшրզեն hակшռակ կnղմից, ինչպես տաuնմեկ տшրի առաջ էր. Նվեր Մնшցականյան

Նախկին նախագահի երրորդ կալանավորման ելքը հավանաբար կարող է վճռել արդեն մեղադրանքի քննությունը․

մինչ այդ տեղի էր ունենում ժամավաճառություն և նյարդերի պատերազմ հին ու նոր Հայաստանների միջև, որոնց միակ հանդիպման վայրը մնացել է դատարանը։

Ճակատագրի բացառիկ հեգնանքով նոր Հայաստանը ղեկավարում է Քոչարյանի հալածած ընդդիմադիրը, հաստատելով նույնքան բացառիկ ճշմարտությունը․ ամեն ինչ հարաբերական է այս աշխարհում, անգամ աշխարհի ունեցվածքի գլխին նստածի համար։

Հիմա ընդդիմադիր դառնալու հերթում նախկին նախագահն է՝ կարգավիճակի դեռևս չնկարագրվող անհարմարությամբ, որովհետև չկա այլևս գլխավորը՝ իշխանությունը ընտրակեղծիքի սկուտեղով նվաճելու շանսը, էլ չեմ ասում գարնան առաջին օրով այդ սկուտեղը փրկելու մարդասպան կրակոցները։

Մնում է ասել, արդար կլինի, չէ, որ հիմա էլ զենքը պարզեն հակառակ կողմից, ինչպես տասնմեկ տարի առաջ էր, արյունոտ իշխանության սահմանադրական կարգը պահպանելու նույն կեղծ պահանջով․․․։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ https://arm-life.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*