«Գնшցել էի «Կիլիկիш» նшվին տեuության». վարչшպետ Փшշինյանի նոր լուuանկարը

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ինտագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.«Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»։Հիշեցնենք, որ հունիսի 27-ին վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ:  Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացումը և հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Շնորհակալություն հայտնելով վարչապետ Փաշինյանին ջերմ խոսքերի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար: Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:

Աղբյուրը՝ http://medianews.site/63508/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*