Մինuկ-2019․ Արթnւր Ալեքuանյանը hռչակվեց Եվրnպական խшղերի չեմպիnն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանայանը 5։0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Գրաբովիկին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով` 2։1 հաշվով առավելության հասնելով Վրաստանը ներկայացնող Ռևազ Նադարեշվիլիի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Արթուրը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գոլովինին։
Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/154712

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*