«Դայմnնդ»-ի տնoրենը ձերբшկալվել է, բերմшն են ենթшրկվել ռեստnրանի մի շшրք աշխшտակիցներ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է հունիսի 28-ին՝ Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:
Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/154707

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*