Սե՛րժ ջան, առողջnւթյուն քեզ․ Ռnբը դեռ պտի դшտարանում երգի, դnւ էլ ձшյնակցես․ Արիu Վաղшրշակյան


Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ակնհայտ ոչ այնքան առողջ որոշ մարդիկ երկրորդ տարին է՝ ինչ Սերժին դիմում են իբրև գերագույն գլխավոր հրամանատարի: Եթե անցյալ տարի մի փոքր ընկալելի էր՝ շոկ, ցնցում, երիտասարդ կարիերաների խորտակում, ապա այս տարի պարզ է, որ հիվանդությունը ոչ միայն չի նահանջում, այլ հակառակ՝ խորանում է: Եթե գերագույն գլխավոր հրամանատար է, բա իրա բանակն ո՞ւր է:

Թե՞ բանակ ասելով նկատի ունեք ՍԴ 7 անդամներին կամ Մելիք-Ադամյանում պատսպարված մի քանի տասնյակ գործազուրկներին: Ի՞նչ գերագույն գլխավոր, որ մի տարի է ոչ գվում է, ոչ բվում: Դեղերն ակնհայտ չեն օգնում էդ մարդուն, փոխեք դեղերը: Ասենք, սկսեք անվանել կայսր կամ տիրակալ: Ջրվեժի ամառանոցի պատերից ներս, երբ ролевые игры-ներ եք բզբզում, ինչպես ուզում եք անվանեք:

Կարող եք փորձել Ֆոն Կլաուզևից կամ Հուլիոս Կեսար, իսկ Աշոտյանին` Անտոնիոս, ԷՇ-ին` Օգոստոս, նա խուդոյ կանեց` Կլեոպատրա: Քանի ձեզ չեն արգելել իբրև հանցավոր կազմակերպության, լավից-վատից կուսակցություն եք: Չի կարելի ավելի վատը լինել, քան «Կուկուռուզը» կամ «Քարե դարդը»:

Հ.Գ. Սե՛րժ ջան, առողջություն քեզ: Ռոբը դեռ պտի դատարանում երգի, դու էլ ձայնակցես»:
Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*